Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ցույց են իրականացնում հայ գերիներին վերադարձնելու պահանջով
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեսստագետներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով միջազգային կառույցներին ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիների: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1036179.html]«Արմենպրեսը»[/url], բողոքի ցույցի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ բոլոր միջազգային կառուցներից պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:
Դերասան Հրանտ Թոխատյանը իր ելույթում խնդրեց բոլորին բարձրացնել այս խնդիրները ավելի ակտիվ ու ինտենսիվ:
«Որքան շատ գնա մեր բողոքը միջազգային ատյաններ, միգուցե, վայրկյան առաջ կարողանանք լուծել մեր տղաների հարցը: Եկեք սկսենք»,- ասաց Թոխատյանը:
Բողոքի ցույցի մասնակիցները որոշեցին նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին երթ կազմակերպել` ձեռքներին պահելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարները: