Ռազմական դրությունը չի հանվի. նախագծին դեմ քվեարկեց 56 պատգամավոր
«Կողմ» 36, «դեմ» 56, «ձեռնպահ»՝ 2 ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում չընդունվեց ռազմական դրության վերացման վերաբերյալ նախագիծը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը քննարկելու համար: