1036 դիտում
10:56 04-12-2019
ԱԺ-ն դեմ քվեարկեց Ազգային անվտանգության մարմինների ղեկավարներին համակարգից դուրս անձանց նշանակելու ԼՀԿ նախագծին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/04/parliament/3156056?fbclid=IwAR1tXN0IcEgTu9nIYcpzzBWJpZuXdifSlZd_F38-zxdr3vJoCImJEOL75-Y]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Երեկ բավականին թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ մենք ընդունել էինք նախագիծը, որ առաջինից երկրորդ ընթերցում թերությունները շտկվեն, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց նա:
Օրենքը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների 19 կողմ, 89 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ օրենքի նախագծին ի սկզբանե դեմ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 17 մանդատ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/04/parliament/3156056?fbclid=IwAR1tXN0IcEgTu9nIYcpzzBWJpZuXdifSlZd_F38-zxdr3vJoCImJEOL75-Y]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
18:58 26-11-2020
Ռազմական դրությունը չի հանվի. նախագծին դեմ քվեարկեց 56 պատգամավոր
2957 դիտում
10:53 23-03-2022
ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու նախագծին. News.am
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
532 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան