211652_close_icon
views-count2368 դիտում article-date 14:04 23-03-2021

Առաջարկում եմ կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու ընդդիմության նախագծին, հանենք ռազմական դրությունը՝ գուցե 5-7 օր ավելի շուտ, քան իմաստ ուներ. Արարատ Միրզոյան. Tert.am

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը, առաջարկեց կողմ քվեարկել, հայտնում է Tert.am-ը։

«Ես բացարձակապես անհիմն եմ համարում պնդումներն այն մասին, որ ռազմական դրության մինչ այս պահը կամ և հնարավոր հետայսու հետաձգումն ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ»,-ասաց նա և նշեց, որ փողոցում ընդդիմադիր շարժումները, վրանների առկայությունը դրա լավագույն ապացույցն են:

ԱԺ նախագահը նշեց, որ այնուամենայնիվ լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ և նախաձեռներ ռազմական դրությունը հանելու գործընթացը:

«Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մոտ ապագայում՝ մի քանի օրից, այսպես, թե այնպես, կառավարությունը կամ իշխող մեծամասնությունն ինքը պետք է նախաձեռներ այս գործընթացը և հաներ ռազմական դրությունը»,-ասաց նա: Արարատ Միրզոյանն առաջարկեց հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է, կողմ քվեարկել նախագծին․ «Այսպիսով՝ ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել մեր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել նախագծին, հանենք ռազմական դրությունը՝ գուցե 5 օր, 7 օր ավելի շուտ, քան իմաստ ուներ»,-նշեց նա:

Նմանատիպ նյութեր