211652_close_icon
views-count538 դիտում article-date 15:33 19-10-2026

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։

Դեսպանությունից հայտնում են՝ ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։

Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը։

 

Նմանատիպ նյութեր