211652_close_icon
views-count3227 դիտում article-date 10:53 23-03-2022

ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու նախագծին. News.am

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:

News.am-ի փոխանցմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները  դեմ քվեարկեցին նախագծին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց. «Այս նախագիծը նրա մասին էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կամ դրա մի մասը որևէ մեկի կողմից հանրային խոսքով, կարծիքով կասկածի տակ դնելը, նման դիսկուս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք է, բայց բոլոր դեպքերում արձանագրենք, որ ՔՊ-ն հայտարարեց՝ դեմ է քվեարկելու և սա հերթական ցավալի հանգամանքներից է»:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայն:

Նմանատիպ նյութեր