Էդիկ Բաղդասարյան. Երեկ շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով
«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են:
Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:
Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն:
Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում: