13091 դիտում
23:00 30-10-2020
Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը, մեր ուժերը չեն ընկրկել, հարավում ունենք դիրքային առավելություն, որի մասին առայժմ չենք նշում․ Արծրուն Հովհաննիսյան
[url=https://www.tert.am/am/news/2020/10/30/live/3431249]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, բայց անմիջապես կոտորվել են, կրել լուրջ կորուստներ և հետ շպրտվել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամբողջ օրը մարտերը շարունակվել են հարավային ուղղությամբ: Արաքս գետից հյուսիս մի քանի բարձրունքների ուղղությամբ մեր զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց քանի որ մարտերը շարունակվում են, այս պահին հստակ բան նշել չեմ կարող:
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. «Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում գրոհիչ խմբավորումներով, հրետանու բավականին խիտ կրակի ներքո, մեր զինված ուժերը չեն ընկրկել և այս պահին այս ուղղությամբ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են»,- նշեց նա և որպես երկորդ պրոցես նշեց, որ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ լավ ցուցանիշներ են ապահովվել, թշնամու զգալի խմբեր և ռազմաբազա է չեզոքացվել, մարտերը շարունակվում են, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, փոքր խմբավորումները հայտնվում են անտառներում, նահանջում ենև ապա նորից են հարձակվում:
«Դուք տեսաք, որ գերեվարվել էր ահաբեկիչ, որը խոստովանեց՝ ովքեր են միջնորդում: Մեր հավաստի տվյալների համաձայն այս ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվում են որպես բառիս բուն իմաստով՝ թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, մեր բնագծերը պատնեշները հաղթահարելու միջոց, ուրիշ ոչինչ։ Միշտ նշել ենք, որ նրանց ճակատագիրը այսպես է լինելու և լավ կլիներ, որ աշխարհը ավելի ուշադիր լիներ և տեսներ»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմը իր սաստկությունը մի փորք կորցրել է, քիչ կիրառվում է զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային հակատանկային միջոցները ոչնչացնում են շարժվող ամեն մի խոշոր թիրախ:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
17:24 01-06-2023
Ուկրաինայի զինված ուժերը փորձել է ճեղքել սահմանը
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը