211652_close_icon
views-count1855 դիտում article-date 23:28 28-06-2021

Ուղիղ 29 տարի առաջ ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից: Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց…
Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ… Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը…
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր