1493 դիտում
16:04 28-06-2021
29 տարի առաջ՝ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով․Հասրաթյան
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը ադրբեջանական ուժերը հարձակողական մարտեր ծավալեցին Ճարտար-Մաճկալաշեն-Կարմիր շուկա պաշտպանական բնագծի ողջ երկայնքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամական մեծաթիվ հետևակայինների առաջխաղացմանն աջակցում էին մեկ տասնյակից ավելի զրահատեխնիկա, գրոհիչի վերասարքավորված Լ-29 տիպի ռազմաուսումնական ինքնաթիռն ու ՄԻ-24 ուղղաթիռները: Գլխավոր հարվածի ուղղություն ընտրելով Ղաջար-Կարմիր շուկա ռազմավարական կարևոր նշանակության հատվածը, հակառակորդը նպատակ ուներ ճեղքել Վարանդայի հովտի պաշտպանությունը, ապա զարգացնելով առաջխաղացումը Կարմիր շուկա-Սարուշեն-Շոշ-Ստեփանակերտ ուղերթով հասնել հանրապետության մայրաքաղաքին և Արցախի հարավը կտրել հյուսիսից:
Ծավալված թեժ մարտերի արդյունքում նույն օրվա ժամը 16.00-ի սահմանում թշնամին հետ շպրտվեց...
Այդ գործողությունից 28 տարի անց հակառակորդը նորից հարձակողական մարտեր ծավալեց նույն ուղղությամբ և տակավին Կարմիր շուկան մնաց անառիկ...
Փառք բոլոր նրանց, որոնք իրենց կյանքի ու արիության գնով կարողացան ինչպես երեկ, այնպես էլ այսօր անառիկ պահել Արցախի համար ռազմավարական հույժ կարևորության այս բնագիծը»:

Նմանատիպ նյութեր
8338 դիտում
20:05 22-11-2020
Էդիկ Բաղդասարյան. Երեկ շրջել ենք Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով
1234 դիտում
10:35 13-09-2023
Մեկ տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը
Այս բաժնից
1267 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2005 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1126 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին