211652_close_icon
views-count395 դիտում article-date 15:28 16-11-2020

Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են. ԱՀ օպերատիվ շտաբ

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը տեղեկացնում է ԱՀ քաղաքացիներին, որ Հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ արդեն վերականգնված է: Այս օրերին մասնագետները աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ: Նախատեսվում է մի քանի օրում լուծել նաև նշված բնակավայրերի հիմնական մասի էլեկտրամատակարարման խնդիրը:

Նմանատիպ նյութեր