211652_close_icon
views-count487 դիտում article-date 17:24 11-10-2026

Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել

Իրանի հարավում գտնվող Ասալույե արդյունաբերական գոտու վառելիքի պահեստարաններին և ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածները զգալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին:

Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին:

«Ասալույեի վառելիքի պահեստարանների և ենթակառուցվածքների վրա հարձակումները մի քանի օրվա ընթացքում հանգեցրել են 1,5 միլիոն տոննա ածխաթթու գազին համարժեք արտանետումների: Այդքան գազ մեկ տարվա ընթացքում կլանում են 66 միլիոն հասուն ծառեր»,-Անսարիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

 

Նմանատիպ նյութեր