211652_close_icon
views-count83294 դիտում article-date 23:00 14-06-2018

14-ամյա տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են. փրկարար, ոստիկան ու կամավոր ստուգում են անգամ ամենաանանցանելի վայրերը. ԱԻ նախարարի հրամանով էլ ստեղծվել է օպերատիվ շտաբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Արարատի և Արագածոտնի մարզերում շարունակվում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային փնտրելու աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև մեծ թիվ են կազմում կամավորները։ Անգամ այն քաղաքացիներն են մասնակցում երեխայի որոնողական աշխատանքներին, ովքեր ոչ միայն չեն ճանաչում Հայկին ու նրա ընտանիքի անդամներին, այլև բնակվում են այլ մարզերում։ Երեկ՝ հունիսի 13-ին, որոնողական աշխատանքներն Արագածոտնի մարզի Արագած գյուղի վարչական տարածքում ղեկավարել է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ու նախարարի հրամանով ստեղծվել է նաև օպերատիվ շտաբ, որի ղեկավար է նշանակվել փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։ Այս պահին երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ նաև Արարատի, որտեղ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը, ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի, Մասիսի ոստիկանության ծառայողները Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ ստուգումներ են կատարում Այնթափի, Նորագավիթի տարածքներում, այդ թվում այնպիսի վայրերում, որտեղ ամիսներով մարդ չի անցնում։ Մինչդեռ թե ոստիկանները, թե փրկարարներն ու թե կամավորները Հայկի հարազատների հետ «սանրում են» բոլոր կասկածելի հատվածները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր