211652_close_icon
views-count5086 դիտում article-date 19:01 11-10-2026

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ. բնակիչների պնդմամբ՝ մի քանի օր խմելու ջրի պատճառով ունեցել են սրտխառնոց ու փորլուծություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան քաղաքի Խաղաղության 16 հասցեի 5 հարկանի շենքի բնակիչները 2 օր խմելու ջրի խնդիր են ունեցել և ջուրը 5-րդ հարկից ներքև չի հոսել։ Քանի որ Սևանում եղանակը հատկապես ձմռանը ցրտաշունչ է, այնտեղ այնպես են սարքել ջրամատակարարումը, որ ոչ թե առաջին հարկից է ջուր բարձրանում վերևի հարկեր, այլ 5-րդ հարկից է իջնում 4-րդ, 3-րդ, 2-րդ և 1-ին հարկեր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:47-ին թիվ 40 բնակարանի բնակիչը, տեսնելով, որ ներքևի հարկերում ջուր չի հասնում, որոշել են խմելու ջրի խողովակի հատուկ փականը բացել, և անակնկալի են եկել՝ նկատելով, որ այն խցանված է։

Բնակիչները մտածել են՝ գուցե ավազ է, կամ ինչ-որ այլ առարկա, սակայն երբ ջրախողովակի միջից դուրս են հանել, պարզվել է, որ սատկած մուկ է, ինչի մասին միանգամից տեղեկացրել են «Վեոլիա ջրին», որտեղից խոստացել են գալ և տեղում ուսումնասիրել խնդիրը, սակայն մինչև ժամը 18:30 «Վեոլիա ջրից» ոչ ոք չի բարեհաճել։

Դեպքի մասին երբ տեղեկացել է Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, նրա հանձնարարականով շենք են ժամանել քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «2 օր ջուր չունեինք։ 2 օր մտածում էինք՝ ինչից կլինի։ Բայց այսօր, երբ բացեցինք խմելու ջրի խողովակը, անակնկալի եկանք։ Միանգամից զանգահարեցինք «Վեոլիա», խոստացան գալ, բայց մինչև այժմ չկան։ 

Իսկ այս երկու օրը ջուր էինք խմում ու մեզ վատ զգում, երեխաների մոտ փորացավ, փորլուծություն կար ու հիմա ստիպված արդեն խանութից ենք ջուր գնում։ Իսկ երբ այդ սատկած կենդանուն հանեցինք, ջուրը սկսեց հասնել մինչև առաջին հարկ, բայց մեր մեջ վախ և անհանգստություն կա, մինչև մասնագետները չգան։ Մասնագետների մեջ է մտնում նաև «Վեոլիան», էնտեղից էլ խոստացան, բայց դեռ չկան»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր