211652_close_icon
views-count1348 դիտում article-date 19:56 11-10-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Honda» մոտոցիկլն ու «Nissan Pathfinder»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը՝ հիվանդանոցում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Բագրևանդ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Pink Berry»-ի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Մ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել «Nissan Pathfinder»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Պողոսյանն ու Գոռ Մյասնիկյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը Հայաստանի ու Ուկրաինայի քաղաքացի է՝ ազգությամբ հայ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ Բացառիկ տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի 
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր