211652_close_icon
views-count2794 դիտում article-date 23:04 17-03-2022

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել. Արցախի տեղեկատվական շտաբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

Նմանատիպ նյութեր