Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր 74-ամյակը նշել է հարազատների, մտերիմների և ընկերների նեղ շրջանակում։
Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ օրվա ընթացքում Պուտինը մոտ տասը միջազգային հեռախոսազրույց է ունեցել, այդ պատճառով մտերիմները կարողացել են շնորհավորել նրան միայն երեկոյան։
«Շատ քիչ մարդ կար, շատ։ Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ իր ծննդյան օրը Պուտինը մոտ մեկ տասնյակ միջազգային հեռախոսազրույց է ունեցել։ Եվ միայն երեկոյան արդեն նրա հարազատները, մտերիմներն ու ընկերները կարողացել են շնորհավորել ծննդյան օրվա առթիվ»,– պատմել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի լուսանկարները, որոնք արվել էին ՌԴ նախագահի ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ։ Կադրերում նրանք կողք կողքի կանգնած են պիջակներով՝ առանց փողկապների, ռուսական վառարանի և ինքնաեռի ֆոնին։
Պեսկովը հստակեցրել է, որ լուսանկարներում պատկերված վառարանը գտնվում է Ռուսաստանի նախագահի նստավայրում։