211652_close_icon
views-count535 դիտում article-date 17:07 11-10-2026

Նեպալում տասնյակ տներ ու կամուրջներ են ավերվել սողանքի պատճառով

Նեպալում առնվազն 40 տուն և 2 կամուրջ է ավերվել երկրի կենտրոնական մասում Չինաստանի հետ սահմանի մոտ սողանքից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով, «Սինհուա» գործակալությունը:

«Առնվազն 40 տուն հինգ տարբեր բնակավայրերում հեղեղվել է»,- գործակալությանն ասել է Չումանուբրի մունիցիպալիտետի փոխնախագահ Լակշմի Գուրունգը:

Նախնական տվյալներով էլ 4 մարդ համարվում է անհետ կորած։

Հիշեցնենք, որ այս տարի Նեպալում ջրհեղեղ եղել էր նաև օգոստոսին, զոհվել էր առնվազն 734 մարդ։

 

Նմանատիպ նյութեր