1723 դիտում
17:55 30-03-2014
Էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են
Մարտի 29-ի 20:00-ից եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով, մասնավորապես՝ ուժեղ քամու և առատ ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել են մի շարք էլեկտրահաղորդման գծեր: Մարտի 30-ի 12:00 տվյալներով մոտ 60 հազ. սպառող հոսանքազրկված է: (՛՛Գեղամա՛՛, ՛՛Մուսալեռ՛՛, ՛՛Դեբեդ՛՛, ՛՛Ղարս՛՛, ՛՛Աղստև՛՛, ՛՛Արաքս՛՛, ինչպես նաև Երևանի ՛՛Արևմուտք՛՛ ու ՛՛Հյուսիս՛՛ մասնաճյուղերի տարածք):
Ներկայիս դրությամբ գործի են դրվել բոլոր օպերատիվ վերանորոգող բրիգադները, հատուկ տեխնիկան, օգտագործվում է տեղերում ունեցած վթարային պահուստը: Կազմավորվել ու գործում է ՛՛ՀԷՑ՛՛ ՓԲԸ շտաբը գլխավոր ճարտարագետ Ռազմիկ Խաչատրյանի, ինչպես նաև մասնաճյուղերում գլխավոր ճարտարագետների գլխավորությամբ: Վերականգնողական աշխատանքների իրականացումը դժվարացնում են քամին ու ձյունը, էլեկտրասարքավորումներին մոտենալու անհնարինությունը:
Ընդհանուր առմամբ 12:00-ի տվյալներով վթարված է թվով 109 0,4, 6(10) կՎ էլեկտրահաղորդման գիծ, մոտ 130 բնակվայր ամբողջ հանրապետության կտրվածքով մնում է հոսանքազուրկ:
Վերականգնողական աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
566 դիտում
15:28 16-11-2020
Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են. ԱՀ օպերատիվ շտաբ
3995 դիտում
13:47 12-07-2016
ՀՀ գյուղնախարարությունը՝ խաղողի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումների մասին
Այս բաժնից
2512 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
823 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1108 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան