211652_close_icon
views-count216808 դիտում article-date 12:33 15-11-2020

Ստեփանակերտում վնասազերծվել է 4 քաղաքացի, ովքեր զբաղվում էին թալանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Տեղի իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ ստահակի, ովքեր Արցախի Հանրապետությունում կասկածվում են թալանով զբաղվելու մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դեպքի ականատեսներն ասում էին. «Պատերազի առաջին օրվանից մի քանի երիտասարդներով՝ մեր ուժերով, միշտ առաջնագիծ զինվորին հասցրել ենք ինչ կարող ենք՝ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Երեկ հերթական օգնությունը տանելուց հետո նկատեցինք, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, անցավ մեր մոտից ու քանի որ վստահ ենք, որ դա մեր մեքենան է, սկսեցին հետապնդել: Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն: Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին: Խոսքեր չենք գտնում ասելու, թե ինչպես կարելի է այս օրերին, երբ հայությունը մի բռունցք դարձած, ով ինչով կարող է փորձում է օգնել վիրավոր Արցախին, իսկ նման ստահակ ճիվաղները զբաղվում են թալանով»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդների կողմից կատարված ազգանվեր աշխատանքների մասին, երբ նրանք առաջին օրվանից կանգնած են եղել զինվորի կողքին և ինչով կարողացել օգնել են Արցախին, իմացել է նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ժողովրդի սիրելի՝ լեգենդար Կոմանդոսը: [b]Թալան անելու կասկածանքով վնասազերծվածներն են [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0300350001605429931509747.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0769503001605429931898568.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0030540001605429932753610.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/024997000160542993250429.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր