Ռուսաստանում ադրբեջանցիների հանցախումբ է վնասազերծվել, որը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով
ՌԴ Պերմի մարզի իրավապահները բացահայտել և վնասազերծել են թմրանյութերի վաճառք իրականացնող մի հանցախմբի, որի անդամները ադրբեջանցիներ են: Հանցախումբը մարզում մաքսանենգ ճանապարհով հաշիշ, մարիխուանա և այլ տեսակի թմրանյութեր էր ներկրում:
Տանը, որը վարձել էր հանցախումբը, իրավապահները գտել են 470 կգ ընդհանուր քաշով 22 պարկ մարիխուանա: Բացի այդ, շան օգնությամբ թաքստոցում գտել են 62 կգ ընդհանուր քաշով 59 տուփ հաշիշ: Առգրավվել է նաև տանը պահվող թմրանյութի վաճառքից ստացված 1 մլն ռուբլին:
Քրեական գործ է հարուցվել: