Երևանում ձերբակալվել է 35-ամյա ՌԴ քաղաքացի, ով զբաղվել է մի քանի խանութների թալանով
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 35-ամյա Ալեքսանդր Սերեբրյանիկովն է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04:50-ի սահմաններում վերջինս կոտրել է Սարյան փողոցի 16 հասցեում գործող «Էգոիստ» խանութի ապակին և փորձել այնտեղից գողոթյուն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում նա կոտրել է Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի շենքի մի քանի կրպակների դռան ապակիները և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի հեռախոսներ և աքսեսուարներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում գտնվող հոթելներից մեկում, ում մոտ եղել է նաև «Հայփոստ»-ի 7 կրպակներից գողացված գողոնը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: