211652_close_icon
views-count5730 դիտում article-date 18:38 10-11-2020

ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից. Զախարովա

Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն կիրագործվի բոլորի նրանց կողմից, ովքեր ստորագրել են, և այդ ստորագրությունները դրված են»,-ասել է նա: Զախարովան կոչ է արել այս փուլում «չքննարկել այդ փաստաթղթի չիրականացման սցենար»: «Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որ այն իրականացվի, իսկ այս ուղղությամբ քիչ բան չի արվում»,-ասել է նա: Անդրադառնալով խաղաղապահների հարցին՝ Զախարովան նշել է, որ այն քննարկվել է դեռ մեկ ամիս առաջ, այդ թվում՝ հոկտեմբերի 9-10-ը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր