Այս սիմվոլիկան Ալիևի համար ցավալի ու ճակատագրական է լինելու. Էդգար Առաքելյան
Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիմվոլիկայի չար կատակը
Բոլոր բռնապետերի համար սիմվոլը և սիմվոլիզմը չափազանց կարևոր են և երբեմն այդ սիմվոլների համար նրանք պատրաստ են վատնել այնքան միջոց և ժամանակ, որքան կծախսեն իրական նպատակի համար ու,շատ հաճախ, դա իրենց համար ճակատագրական է դառնում։
Օրինակ, Հիտլերի համար Մոսկվան վերցնելու ճանապարհին կաևոր սիմվոլիկ նշանակություն ուներ Ստալինգրադի գրավումը ու այդ պատճառով Մոսկվան գրոհող ուժերի մի զգալի մասը նա կենտրոնացրեզ Ստալինգրադի ուղղությամբ։ Իսկ թե ինչ եղավ հետագայում՝ բոլորս գիտենք։
Ալիևի համար ռազմաճակատի նման դասավորության պայմաններում դիվերսանտներ մտցնել Շուշի, լավ իմանալով, որ նրանք այնտեղ երկար չեն կարող դիմանալ՝ սիմվոլիկա է։ Ու խելագարություն է դրա համար այդ մասշտաբի կորուստներ կրել, այն էլ՝ հատուկ նշանակության զորքերի շրջանում։ Համոզված եմ, այս սիմվոլիկան ալիևի համար ցավալի ու ճակատագրական է լինելու»։