2229 դիտում
22:52 18-11-2015
Էդգար Մանուչարյան. Ցավալի է խոսել Հայաստանի հավաքականի արդյունքների մասին
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը ռուսական «Футбол» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Եվրո-2016-ի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի անհաջող մրցելույթներին:
«Ցավալի է այդ մասին խոսել: Հիշում եմ, թե ինչպես էինք 2 տարի առաջ խաղում և համեմատում այսօրվա հետ: Մենք շատ երիտասարդներ ունենք, կազմը անընդհատ փոփոխվում է: Այդ Ռուսաստանում են Բերեզուցկիներն ու Իգնաշևիչը 10 տարի միասին խաղում:
Կա նաև բախտի գործոնը: Սերբիայի հետ խաղից առաջ 7-8 խաղացող վնասվածք ստացավ:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա կարծում եմ, որ նա ոչնչով զիջում Ռոյսին և Օբամեյանգին: Պարզապես առաջին հերթին միշտ ընդգծում են եվրոպացիներին:
Երբ Մխիթարյանը գոլը նշում է Գյունդողանի հետ, ապա կարևոր չէ, մարդը սպիտակ է, թե՝ սև, թուրք է, թե՝ ադրբեջանցի: Հասկանալի է, որ խնդիրներ կան, պատերազմ է եղել:
Բայց ամեն ինչ մարդուց է կախված: Եթե նա նորմալ մարդ է, ապա ոչ մի տարբերություն, թե ինչ ազգություն ունի: Ես գիտեմ մարդկանց, ովքեր մանկությունից թուրքերի հետ մտերմություն ունեն», ասել է Մանուչարյանը:
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
13:24 22-05-2015
Էդգար Մանուչարյան. Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հնարավորություն ունի
7397 դիտում
22:12 22-03-2017
Էդգար Մանուչարյան. Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական
3965 դիտում
18:30 30-03-2022
Տպավորություն է՝ մարդիկ սպասում են՝ երբ պիտի Հավաքականը պարտվի, որ սկսեն խոսալ. Էդգար Մանուչարյան
Այս բաժնից
2761 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»