Իտալիայի առաջնությունում գոլային փոխանցումների քանակով առաջատարը Մխիթարյանն է
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» տանը 2-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որը հայ ֆուտբոլիստի համար 4-րդ գոլային փոխանցումն էր այս մրցաշրջանում:
Այդ ցուցանիշով Մխիթարյանը 6 տուրից հետո առաջատարն է Ա Սերիայում:
Ռոբերտո Սորիանոն «Բոլոնյայից», Դրիս Մերտենսը՝ «Նապոլիից», Ռաֆայել Լեաոն՝ «Միլանից», Նիկոլո Բարելան՝ «Ինտերից», Քրիստիանո Բիրագին՝ «Ֆիորենտինայից» և Ֆեդերիկո Կյեզան՝ «Յուվենտուսից» 3-ական գոլային փոխանցում են կատարել: