Մարտ ամսին Յութուբյան ալիքներում դիտումների քանակով առաջատարը ՊՍԺ-ն է
ՊՍԺ-ի ալիքը Յութուբում մարտի ամսին դարձել է ամենադիտվողը եվրոպական ակումբների շրջանում:
Փարիզցիների ալիքը ունեցել է 65,1 մլն դիտում: Լավագույն եռյակում են նաև «Բարսելոնան»՝ 33,8 մլն և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 14,6 մլն դիտում:
«Արսենալը» 6-րդ տեղում է՝ 9,77 մլն դիտում:
Ամենաուշագրավը անգլիական սիրողական «Հեշթեգ Յունայթեդ» ակումբի ցուցանիշն է՝ 2,02 մլն դիտում և 20-րդ տեղը: Այս թիմը փակ ռեժժիմով ընկերական հանդիպումներ է անցկացնում տարբեր թիմերի հետ՝ միայն Յութուբում հեռարձակվելու համար: