Եվրո-2016. Տոնի Կրոսը ճշգրիտ փոխանցումների քանակով մրցաշարի առաջատարն է
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2016-ի առաջատարն է ճշգրիտ փոխանցումների քանակով:
Մեկնարկային երկու խաղում 26-ամյա Կրոսը 202 ճշգրիտ փոխանցում է կատարել: Նրան հաջորդում են Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական` 196 փոխանցում և Իսպանիայի հավաքականի առաջատար Անդրես Ինյեստան` 177: