211652_close_icon
views-count2016 դիտում article-date 20:35 04-11-2020

Adidas-ը դադարեցրել է ադրբեջանական ակումբի հետ համագործակցությունը. Sport.News.am

Adidas-ը դադարեցրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությունը: Գերմանական հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական ակումբին՝ հայտնելով, որ միակողմանի խզում է համագործակցությունը, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116324/adidas-y-dadarecrel-e-adrbejanakan-akumbi%C2%A0het-hamagortsakcutyuny.html?fbclid=IwAR0uw9NkdvBlY4BUO5SnL0I1jyMruI26zHpmqxZdKBMHDHF8kijdY38fEpI]Sport.News.am[/url]-ը: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն «Ղարաբաղի» մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել էր հայատյաց գրառման համար՝ նրան անորոշ ժամանակով արգելելով զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ավելի վաղ Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:

Նմանատիպ նյութեր