211652_close_icon
views-count2016 դիտում article-date 17:23 07-10-2021

Տեղի ունեցավ TotoGaming ընկերության և «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. հայտարարվեց ակումբի և կազմակերպության միջև պաշտոնական համագործակցությունը շարունակելու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, տեղի ունեցավ TotoGaming ընկերության և «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց ակումբի և կազմակերպության միջև պաշտոնական համագործակցությունը շարունակելու մասին, ինչպես նաև ներկայացվեց ընկերության նոր ամբասադորը՝  ի դեմս «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի։

Ինչպես գիտեք՝ արդեն 1 տարի է, ինչ TotoGaming-ը հանդիսանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։

Ընկերության մարկետինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշեց, որ TotoGaming-ում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից և ուրախությամբ կշարունակեն այն նաև այս տարի։

Արարատ ֆուտբոլային ակումբը 2020/2021 մրցաշրջանում նվաճեց Հայաստանի գավաթը և անցավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլ, որտեղ չնայած բավականին հզոր մրցակիցների պատվով ներկայացրեց Հայաստանը:  

Ակումբի ներկայացուցիչները ևս գոհունակության խոսքեր ասացին 1 տարվա համագործակցության վերաբերյալ՝ հայտնելով իրենց երախտիքի խոսքը և պատրաստակամությունը նոր նվաճումների հասնելու TotoGaming-ի հետ միասին։

TotoGaming-ը միշտ կանգնած է հայկական սպորտի կողքին և պատրաստ է խթանել մեծ պոտենցիալով մարզիկների և սպորտային ակումբների: Նման մարզիկներից է նաև Դավիթ Մանոյանը, ով դարձել է TotoGaming-ի դեսպանը: Կողմերը վստահ են, որ միասին կնպաստեն հայկական սպորտի զարգացմանը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր