ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության` սպեցի պետը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի