211652_close_icon
views-count2302 դիտում article-date 16:44 19-06-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դրանց վրա, իսկ հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դրանց վրա, իսկ այդ պահին հանդիպակաց ուղղությամբ ընթացող Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Թ.-ն, տեսնելով դեպի իրեն եկող «ՎԱԶ 2121»-ը, իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է կառավարումը և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Արևիկ Կ.-ն և 23-ամյա Արտյոմ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունների կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանը և Անդրանիկ Սահակյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր