211652_close_icon
views-count4021 դիտում article-date 10:42 19-06-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ոստիկանություն տեղափոխված «Hyundai»-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված ընդհանուր 7 մլն 300 հազար ռուբլի գումար

Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության անցակետից դեպի Վանաձոր քաղաք է ընթանում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորները գումար են տեղափոխում Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ընտրակաշառք տան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված տեղեկությունները, Փամբակ գուղի վարչական տարածքում կանգնեցվել է նշված ավտոմեքենան և տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Հովհաննես Դ․-ն, 36-ամյա Գևորգ Կ․-ն, 34-ամյա Վահե Մ․-ն, 35-ամյա Սարգիս Հ․-ն, 21-ամյա Սամվել Մ․-ն, 36-ամյա Ռազմիկ Գ․-ն, 29-ամյա Ֆրունզե Գ․-ն, 27-ամյա Ստեփան Վ․-ն, 43-ամյա Էդգար Մ․-ն և վարորդ՝ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ն յուրաքանչյուրը ներկայացրել են իրենց մոտ առկա 730 հազար ՌԴ ռուբլի գումարներ՝ ընդհանուր 7 մլն 300 հազար ռուբլի գումար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր