211652_close_icon
views-count1939 դիտում article-date 10:36 18-06-2026

Շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են օտարերկրացու վարած «Nissan»-ը, «Infiniti»-ն, «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Kia»-ն և «Renault»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հունիսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մանուշյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մուխա Մարցինի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Փ․-ի վարած «Kia» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Renault» մակնիշի, 60-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Էդգար Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանը և պարեկ Արամ Ալավերդյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր