Վանաձորում 7 և 13-ամյա քույրերի ենթադրյալ ողբերգական վայր ժամանեցին ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը․ նրանք քաղաքացիներին տեղեկացրեցին, որ «մահաբեր» երկաթե խողովակը հեռացվելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՓԾ տնօրեն Ա. Ղազարյանին և Լոռու մարզպետ Ա. Մկրտչյանին տեղում իրականացվող որոնողական աշխատանքների մասին տեղեկություններ էին հայտնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ղազարյանն ու Ա. Մկրտչյանը քննարկեցին նաև վանաձորցիների՝ արդարացիորեն բարձրացված այն հարցը, որ նրանց կողմից «մահաբեր» անունն ստացած այդ երկաթե խողովակը հեռացվի։ Իսկ այն ապամոնտաժելու համար պետք է սպասեն, մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ավարտեն դեպքի վայրի զննությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Սևանի ջրասուզակների, շարունակում են օրեր առաջ Փամբակ գետն անզգուշաբար ընկած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով այս պահին տեղում ՀՆՓԱԻԿ-ի պետ Հ․ Նաղդալյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Ս․ Գաբրիելյանի հետ քննարկում է հետագա անելիքները։
ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակներ Հովակիմ Բաբայանն ու Խաչատուր Մուրադյանը շարունակում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները այն վայրից, որտեղից որ քույրերն անզգուշաբար ընկել են Փամբակ գետը։
Գետը բավականին վարար է, կարելի է ասել ջրասուզակները վտանգում են իրենց կյանքը, իսկ որոնողական աշխատանքների հետևանքով ջրասուզակ Վահե Մելքոնյանը, ջրի մեջ բախվելով քարերին, վնասել է շրթունքը։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։
Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Տեղում է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։
Այս պահին ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում են մյուս երեխայի որոնողական աշխատանքները, որոնք ղեկավարում է կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։
Արդեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի կողմից օրվա մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին երեկ առավոտյան ժամը 08։00-ին։
Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարներ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, մեծ թվով համայնքային ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի մարզերի գումարտակների մեծ թվով պարեկներ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ, կամավորներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։
Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։