211652_close_icon
views-count1663 դիտում article-date 11:50 18-06-2026

Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները որոնում են գետում, փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկանները, Լոռու մարզպետարանի աշխատակիցները և կամավորները՝ գետի ափերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները ու Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներն ու Սևանի ջրասուզակները՝ ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանի, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներին միացած մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ, քաղաքացիներ, կամավորներ, այդ թվում՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից, սկսել են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Փամբակ գետում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանի կարգադրությամբ շարունակվել են այսօր ժամը 08:00-ից։

Այս պահին ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները տարբեր հատվածներում շարունակում են որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։ 

ՓԾ տնօրեն Ա. Ղազարյանին և Լոռու մարզպետ Ա. Մկրտչյանին տեղում իրականացվող որոնողական աշխատանքների մասին տեղեկություններ էին հայտնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ-ի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Ղազարյանն ու Ա. Մկրտչյանը քննարկել են նաև վանաձորցիների՝ արդարացիորեն բարձրացված այն հարցը, որ նրանց կողմից «մահաբեր» անունն ստացած այդ երկաթե խողովակը հեռացվի։ Իսկ այն ապամոնտաժելու համար պետք է սպասեն, մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ավարտեն դեպքի վայրի զննությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Սևանի ջրասուզակների, շարունակում էին օրեր առաջ Փամբակ գետն անզգուշաբար ընկած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով այս պահին տեղում ՀՆՓԱԻԿ-ի պետ Հ․ Նաղդալյանի և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Ս․ Գաբրիելյանի հետ քննարկում է հետագա անելիքները։

ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակներ Հովակիմ Բաբայանն ու Խաչատուր Մուրադյանը շարունակում էին 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները այն վայրից, որտեղից որ քույրերն անզգուշաբար ընկել են Փամբակ գետը։

Գետը բավականին վարար էր, կարելի է ասել ջրասուզակները վտանգում էին իրենց կյանքը, իսկ որոնողական աշխատանքների հետևանքով ջրասուզակ Վահե Մելքոնյանը, ջրի մեջ բախվելով քարերին, վնասել էր շրթունքը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Արդեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր