ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով աշխատանքից ազատվել է անձնագրային և վիզաների վարչության պետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ա. Սարգսյանի հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: