211652_close_icon
views-count3196 դիտում article-date 21:32 16-06-2026

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ «Ապարան» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող Ռուդիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գագիկ Նալչաչյանը և կրտսեր պարեկ Արտակ Մարգարյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ալեքսեյ  Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր