3814 դիտում
10:29 07-12-2017
Իրանը բարձրաձայնում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության մասին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ:
Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը:
Ըստ նրա՝ իրանական մամուլում ղարաբաղյան թեմայի ակտիվացման համար մի քանի պատճառ կա: «Առաջինը՝ ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2834 դիտում
09:03 19-03-2016
Սարգսյանը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին ռուսական սպառազինություն վաճառելու հարցը. «168 Ժամ»
2426 դիտում
09:53 22-07-2014
Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք չուներ․ ՀԱ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան