211652_close_icon
views-count48754 դիտում article-date 20:22 12-10-2020

Նոր քրեական գործ «օրենքով գող»-ի դեմ. «Բոքսի ապեր»-ի շինանյութն ու պարտքատերերը. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am

[url=https://armlur.am/1050845/?fbclid=IwAR3vloXXyphFmIxvsR_JiNhHGYq7DZtkRgJwn0jsJqA1iZ7rJ9i7Lmx70oo]Armlur.am[/url]-ը գրում է. Նոր քրեական գործ է հարուցվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի՝ Գեւորգ Մելիքյանի դեմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Մելիքյանը փետրվարի 22-ից հետո, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակություն, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդման նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի Գեւորգ Մելիքյանը ստանձնել է լուծել իր մտերիմ, կենցաղում հայտնի «Բոքսի ապեր» մականվամբ անձի խնդիրը: Այսպիսով «Բոքսի ապեր»-ը դիմել է Օշականցի Գևորիկին, որ օգնի իրեն: Բանն այն է, որ նրան պատկանող Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 21-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Շին գրուպ» ՍՊԸ շինանյութի խանութ սրահից տարբեր անձիք տարատեսակ շինարարական ապրանքներ և գյուղատնտեսական տեխնիկա են վերցրել ու պարտք մնացած գումարները չեն վճարել, եւ ինքը խնդրել է Գեւորգ Մելիքյանին, որպեսզի կարողանա նրա միջոցով այդ գումարները հետ ստանա: Արդյունքում, 2020թ. մայիսի 29-ին Օշականցի Գևորիկը հանդիպման է կանչել վեճի կողմ հանդիսացող անձանց ու իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով, լուծել է մասնավոր, այն է՝ գումարի վերադարձման հարցին առնչվող վեճը՝ պարտապանների համար սահմանելով կոնկրետ ժամկետներ շինարարական ապրանքները կամ դրանց համարժեք գումարները վերադարձնելու համար, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 30-ին և 31-ին պարտապանները պարտատիրոջն են վերադարձրել շինարարական ապրանքների մի մասը, որից վերջինս որպես փայաբաժին Գ.Մելիքյանին է փոխանցել մի քանի անուն գյուղատնտեսական տեխնիկա, որն էլ վերջինս ստացել է որպես անօրինական օգուտ: Մանրամասներն՝ [url=https://armlur.am/1050845/?fbclid=IwAR3vloXXyphFmIxvsR_JiNhHGYq7DZtkRgJwn0jsJqA1iZ7rJ9i7Lmx70oo]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր