64465 դիտում
14:27 07-05-2017
Զգուշացեք, «ոսկե երիտասարդներ», ձեզ արդեն հետևում է Երևանի ճանապարհային ոստիկանության հետախուզման հատուկ խումբը. «Հետո չասեք՝ Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է ՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ճանապարհային ոստիկանությունում ստեղծվել է հետախուզման հատուկ խումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմբի աշխատանքների հսկողությունը դրվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի վրա:
Կարճ ժամանակում նոր ստեղծված խմբի ծառայողները Երևանում հայտնաբվերել են 2 տասնյակից ավելի օրինախախտ վարորդների, որոնք հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնները խախտում են ոչ տեսանելի վայրերում, կեսգիշերին, այսպես ասած՝ «թրև են գալիս չղջիկի նման», մտածելով, որ քաղաքի ծայրամասերում իրենց ճանապարհային ոստիկանները չեն հայտնաբերի, մինչդեռ երկար ժամանակ է՝ ճանապարհային ոստիկաների օպերատիվ գործողությունների շնորհիվ այդ «վայ վարորդները», որոնց մեծ մասը հիմանականում պաշտոնյաներ են, ուժային կառույցների ներկայացուցիչներ, օրենսդիր և գործադիր մարմնի անդամներ, իրենց ամենաժամանակակից ավտոեքենաներով գլխիկոր հայտնվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում:
Երեկ՝ մայիսի 6-ին, հերթական անգամ մի խումբ ոսկե երիտասարդներ իրենց երկաթյա նժույգներով հանգրվանեցին Երևանի «փոսի գաիում»:
Ճանապարհաին ոստիկանությունը կրկին հորդորում է օրինախախտ «վայ վարորդներին», որ չշարունակեն իրենց անպարտելի զգալ և ականջներին օղ անեն, որ ցանկացած ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդ խոնարհվելու է Ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն էլ իր կողմից այդ «վայ վարորդներին» տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խումբը վերազինված է ժամանակակից տեխնիկաներով ու անգամ ավտոմեքենայի համարանիշը ֆիքսելու դեպքում ՃՈ աշխատակիցները նույն վայրկյանին ավտոմեքենայի մեջ տեղադրված համակարգչի միջոցով իմանալու են ում անունով է հաշվառված ավտոմեքենան, ինչքան խախտում է կատարել վարորդը, համարանիշները կեղծ են, թե ոչ, տեխզննում և ԱՊՊԱ անցել է ավտոմեքենան:
Այնպես որ, հարգելի օրինախախտ վարորդներ, հիշեք հայտնի «Հարսնացուն հյուսիսից» սիրված ֆիլմը, երբ Մուրադն ասում է. «Կամաց խոսեք, կարող ա մեզ հետևում են»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
176254 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»