211652_close_icon
views-count44621 դիտում article-date 09:40 15-08-2020

Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ևս ձերբակալված է. նոր մանրամասներ «օրենքով գող»-երի ձերբակալություններից. ArmLur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armlur.am/1032277/?fbclid=IwAR2KA_Jcpl32T03BlVNfyhB5KrWbAQWaq_gNG3SfVqrAjQ-VUOoVBWYL290]Armlur.am[/url]-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գողերի» ձերբակալութուններից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանից՝ «Գող Ալո» -ից բացի, ձերբակալվել է նաեւ քրեական հեղինակություն համարվող, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու«Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանը: Ինչպես հայտնի է, երեկ իրավապահ մարմինները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ»։ Մանրամաները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր