211652_close_icon
views-count59231 դիտում article-date 13:15 09-10-2020

Նահատակված գյումրեցի ոստիկաններից երկուսը կորոնավիրուսի պայմաններում հերթապահում էին քաղաքի պատմական հատվածում. aravot.am

Արցախյան պատերազմի զոհ են դարձել գյումրեցի մի քանի ոստիկաններ, որոնք մեծ սիրով ու պատրաստակամությամբ՝ միմյանց հերթ չտալով շտապել էին Արցախ, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/10/08/1141576/?fbclid=IwAR1GbLSuzbrlLM6tkuJpVgCr8z5wMZYpy-w_yilEiOOsp_OmBd5-Uziz7eo]Aravot.am[/url]-ը։ Ոստիկաններից մեկը՝ 1991 թվականին ծնված Սրապ Շահինյանը եղել է Գյումրու պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանող, նա ավարտել է Գյումրու անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը։ Նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Սաթենիկ Գևորգյանը պատմում է, որ Սրապ Շահինյանին 5 տարի շարունակ դաս է տվել։ [b]Սրապ Շահինյան [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0934678001602234898400683.jpg[/img] «Ինքնամփոփ էր, շատ չէր խոսում, բայց փոքր հասակից հենց նրա մեջ զգում էիր հայրենիքը, գիտեի, որ պիտի ոստիկան դառնա, շարունակի իր հոր գործը։ Մեծատառով մարդ էր, հոգատար, ամենավատ երազումս անգամ չէր պատկերացնի նրա մահը․․․ 10 օր առաջ եմ տեսել, Ռիժկովի ճեմափողոցի վրա հերթապահություն էր իրականացնում, անցնում էի այնտեղով, մի հարազատ ձայն կանգնեցրեց՝ հարցնելով՝ ինչպե՞ս եք, ընկեր Գևորգյան, լավ նայեք ձեզ, հանկարծ չհիվանդանաք, ձեզ շատ եմ սիրում»,- սգում է ուսուցչուհին։ Ուսուցչուհին զրույցի ամբողջ ընթացքում չէր կարողանում զսպել արցունքները։

Նմանատիպ նյութեր