Ցասում ու զայրույթ Գյումրիում․ 44-օրյա պատերազմում նահատակված, հերոս դարձած գյումրեցի ոստիկանների մահվան օրը Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը, մոռանալով գյումրեցու թասիբի մասին՝ պատրաստվում է զուռնա-դհոլով ու հրավառությամբ նշել քաղաքի տոնը
Երեկվանից Գյումրիում քննարկման թիվ 1 թեման Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտահայտած «դարակազմիկ» մտքերն են և հիմնական թեման թե ինչու էին իրեն դեռ փոքր ժամանակվանից ասում «Վարդանիկ»։
Վ․ Ղուկասյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ անկեղծացել ու պատմել էր, տալով անուններ, այդ թվում Ներքին գործերի նախկին նախարար Լևոն Գալստյանի անունը երբ Լ․ Գալստյանին զեկուցում են, որ մի տարիքով մարդ են բռնել, ով շատ հետաքրքիր մարդ է ու Լ․ Գալստյանը տեսնելով որ ում են բերել, մոտ 80 տարեկան տղամարդու հարցնում է անունը ինչ է ու այդ տղամարդը պատասխանում է, որ ինքը Աշոտիկն է, ինչին ի պատասխան Լ․ Գալստյանը հակադարձում է, թե Աշոտիկը հասկացանք, իկը որն է, ու այդտեղ Աշոտիկը պատասխանում է, որ «Ղ-ի տղա, դու իկից բան չես հասկանա»։
Վ․ Ղուկասյանի իրեն Վարդանիկ ասելու մեջ պարզաբանումը կայծակնային արագությամբ տարածվում է համացանցում։
Երեկվանից Գյումրիում թեժ քննարկում է նաև, թե ինչու է Գյումրիի քաղաքապետ Վ․ Ղուկասյանը մերժել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողների խնդրանքը, ովքեր երբ իմացել են, որ հոկտեմբերի 4-ին պատրաստվում են մեծ շուքով, զուռնա-դհոլով, հրավառությամբ նշել Գյումրու տոնը խնդրել են, որպեսզի այդ օրը չնշվի, այլ մեկ ուրիշ օր նշվի՝ նույնիսկ հոկտեմբերի 5-ին, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան ռմբակոծության հետևանքով 27 ոստիկան զոհվեց, որից 11-ը գյումերցիներ էին, իսկ այդ օրը զոհվածների հարազատները, ընկերները, այդ թվում զինակից ու աշխատանքային ավանդույթի համաձայն մեկնելու են նրանց շիրիմներին, ծաղիկներ են խոնահրելու ու խնկարկելու են։ Նրանց մտահոգում է այն, որ այդ օրը ոչ միայն սգո այլև հիշատակի ու խոնարհումի օր է ու թե ինչու է Ս․ Մինասյանի դիմումը մերժվել Վ․ Ղուկասյանի կողմից՝ տարօրինակ է։
Հիմա գյումերցիների մոտ նաև ասեկոսե է դարձել, թե ով է իկի ասած էն տղեն, որ իր քայլը ավելի շատ նման է հերոսների հիշատակը անարգելուն։
Ինչպես տեղեկանում ենք Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջից․
«Գյումրու օր» տոնակատարության օրն ու ձևաչափը որոշած «բարերարը», տեղյա՞կ է ընդհանրապես, թե հոկտեմբերի 4-ը ինչ օր է գյումրեցիների ու բոլորի համար:
Գյումրու համայնքապետարանում չկա՞ր իրազեկ գոնե մեկ պաշտոնյա, որ Հայաստանում նոր-նոր ինքնահաստատվողներին, Ղարաբաղից, զոհերից, հայրենքից ու հայրենասիրությունից խոսողներին բացատրեր մեկ պարզ ճշմարտություն. ողբերգական իրադարձություններին շքեղ հրավառություններ չեն լինում, չեն պարում, չեն երգում:
Դուք «ռսամոլությունից» ու «ռուսսոներից» բացի ոչ մի արժեք չունեք:
Հոկտեմբերի 4-ի իրականությունն ու ընկալումը մեկն է՝ հարգանք և խոնարհում:
04. 10. 2020թ.
Շուշի, մշակույթի տուն. 11 զոհ միայն Գյումրիից:
Խոնարհվում ենք զոհերի, նրանց ընտանիքների, ծնողների և զավակների առաջ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։