211652_close_icon
views-count2205 դիտում article-date 21:48 08-10-2020

Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Հենրիխ Մխիթարյանին

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով: Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հայտնի չէ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ով, գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ միասին, կներկայանա նախախաղային մամուլի ասուլիսի: Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով, իսկ Վլադիմիր Վայսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը նախատեսված է 17:30-ին (Երևանի ժամանակով 19:30-ին): Բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք դիմել էին Հայաստան-Վրաստան հանդիպմանը հավատարմագրվելու համար, կարող են մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին, Վլադիմիր Վայսին կամ վրացի ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանվաժ կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Նմանատիպ նյութեր