211652_close_icon
views-count1620 դիտում article-date 17:54 06-10-2021

Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Լուկաս Սելարայանին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 7-րդ մրցափուլի հանդիպումը՝ Ռեյկյավիկում մրցելով Իսլանդիայի ընտրանու հետ: 

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը

Ասուլիսը կկայանա հոկտեմբերի 7-ին և կսկսվի տեղական ժամանակով 17:30-ին (Երևանի ժամանակով՝ 21:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև հոկտեմբերի 7-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Լուկաս Սելարայանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝ Իսլանդիա - Հայաստան հանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել [email protected]  էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում

Նմանատիպ նյութեր