Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Խորեն Բայրամյանին
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հյուրընկալվելով Էստոնիայի ընտրանուն:
Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 19:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Խորեն Բայրամյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: