Քյարամ Սլոյանի եղբայրը՝ որպես կամավոր, մեկնել է առաջնագիծ
Ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը՝ Համիկ Սլոյանը, մեկնել է առաջնագիծ:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/01/Sloyan/3411281]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի եղբայրը.
«Եղբայրս մեկնել է կամավոր, որպեսզի կանգնի հերոս տղերքի կողքին»:
Նշենք,որ Հայաստանում ապրող եզդիական համայնքը կամավորական ջոկատ է ձևավորել, ձևավորվելու է նաև երկրորդ ջոկատը։ Առաջին ջոկատին է կամավորագրվել Համիկ Սլոյանը, նրան առաջնագիծ ճանապարհել է մայրը։
Նշենք, որ Համիկ Սլոյանն ամուսնացած է, նրա որդու անունն էլ կնքել են Քյարամ՝ ի պատիվ հորեղբոր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։