211652_close_icon
views-count83803 դիտում article-date 18:51 07-04-2017

Արագածոտնի մարզի ոստիկանները այցելեցին քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված Քյարամ Սլոյանի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արագածոտնի մարզի ոստիկանության պետ Ռոման Կիրակոսյանի նախաձեռնությամբ Աշտարակի ոստիկանության բաժնի մի խումբ ծառայողներ՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ այցելեցին 2016թ.–ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի կյանքը զոհած, թուրք բաշիբոզուկների կողմից առանձնապես դաժանությամբ սպանված Քյարամ Սլոյանի ծննդավայր: Ա. Երիցյանը մարզի ոստիկանապետի անունից շնորհավորեց հերոսի մորը՝ օրվա առթիվ և կարճ զրույցի ժամանակ ոստիկանության անունից իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին հերոսի ծնողներին: «Մենք հպարտ ենք, որ այսօր շնորհավորում ենք օրվա առթիվ: Ճիշտ է՝ գիտենք նաև, որ ինչքան էլ տարիներն անցեն, վիշտը չի կարող ամոքվել, բայց մենք խոնարհվում ենք Քյարամի ու նրա նման բոլոր հերոս նահատակների շիրմիների առաջ և կրկին անգամ հպարտանում ենք, որ ձեր նման ծնողները այսպիսի զավակ են ծնել, դաստիարակել ու ճանապարհել զինվորական ծառայության»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր