13576 դիտում
00:03 30-09-2020
Ջավախքի ավելի քան 8 հազար երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին. Նորայր Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Ջավախքի ավելի քան 8 հազար երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Մոսկվայի հայ համայնքի նախագահ, ծնունդով ջավախքցի Նորայր Թևանյանը՝ դիմելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Նրանք պատրաստ են գնալ՝ գիտակցելով, որ կռվելու են պատմական հայրենիքի համար, իրենց պապերի հողի համար: Նրանք գնում են՝ գիտակցելով, որ կռվելու են Վարդան Մամիկոնյանի, Նարեկացու, Դերենիկ Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի և Վազգենի հողի համար: Գնում են՝ գիտակցելով, որ պայքարելու ենք իրենց համար, մեզ բոլորիս համար, ողջ հայ ժողովրդի համար»,-հայտարարել է Թևանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
11:12 04-11-2022
Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստ ենք արձագանքել հայ ժողովրդի կարիքներին. ՉԺՀ դեսպան
Այս բաժնից
20773 դիտում
19:21 05-05-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ